Foto

Հնդկաստանի հյուսիսում տաճարում հրմշտոցի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում Հարիդվար քաղաքի տաճարի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով ութ մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել, հաղորդում է The Times of India-ն։


Հազարավոր ուխտավորներ ուղղվում էին դեպի բլրի գագաթին գտնվող Մանսա Դևի տաճարը։ Տաճար տանող նեղ աստիճանները գերծանրաբեռնված էին մարդկանցով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուխտավորների շրջանում խուճապ է սկսվել, երբ էլեկտրական մալուխ է ընկել։ Մարդիկ սկսել են վազել տարբեր ուղղություններով, և սկսվել է հրմշտոց։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ: Հնդկաստանում հաճախ են տեղի ունենում ողբերգական միջադեպեր տաճարներ և կրոնական երթուղիներով զանգվածային ուխտագնացությունների ժամանակ: Այս տարի արդեն գրանցվել է կրոնական միջոցառումների ժամանակ հրմշտոցի 50 դեպք: