Foto

Սյունիքում ամերիկյան կառավարումն անընդունելի է. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Սյունիքով անցնող տրանսպորտային երթուղին Միացյալ Նահանգների կողմից կառավարելու մասին որոշումը չի ընդունվի, որովհետև ԱՄՆ ներկայությունը, դարերով Ռուսաստանի հետ կապեր հաստատած տարածաշրջանում, անհնար է:

«Եթե մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ դարերով հարաբերություններ են ձևավորվել Ռուսաստանի հետ, էլ ի՞նչ Ամերիկա: Հուսով եմ, որ այդպիսի որոշում չի լինի: Ասում են՝ ֆրանսիացիները ցանկանում են տրանսպորտային միջանցք կառուցել Սյունիքով, ամերիկացիներն են ուզում, անգլիացիներն են ուզում, տասը ընկերություն են նշել: Ի՞նչ կապ ունեն նրանք: Իսկ ի՞նչ է ցանկանում Հայաստանը: Մենք դեմ չենք այդ երկրների հետ հարաբերություններին: Բայց տրանսպորտային միջանցքը միայն քաղաքականություն չէ, այն, ճիշտ մոտեցման դեպքում, նաև տնտեսական շահույթ է՝ հաշվի առնելով այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը, որտեղ այդքան շահագրգիռ կողմեր կան: Բայց, դիվիդենտների փոխարեն, Հայաստանին միայն վնաս է հասցվում»,- ասել է Աբրահամյանը: