Foto

Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել իրանական միջուկային ծրագրի շուրջ

Թեհրանում հուլիսի 22-ին տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում. բանակցությունների գլխավոր թեման է դարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցը: Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողություններն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «առաջիկա շաբաթներին տարբեր մակարդակներով»: 

Ինչպես նշում է գործակալությունը, Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ղեկավարներն Իրան կատարած այցի ընթացքում առանձին հանդիպել են քաղաքական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի և մի շարք այլ իրանցի դիվանագետների հետ: