Ադրբեջանն այլևս կարիք չունի ձևացնելու, թե Ռուսաստանի լավագույն բարեկամն է։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է «կապել Հայաստանի ձեռքերը» և հասնել իր ուզածին՝ հեռանալով թղթի վրա գրանցված նախկին համաձայնագրերից: «Օրինակ՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, այն վերահսկելու են ռուս խաղաղապահները: Նրանք այսօր միտումնավոր սրում են հարաբերությունները, որպեսզի Ռուսաստանին չհարցնեն՝ կարելի է, թե՞ ոչ, օրինակ, ինչպես դա պլանավորում է Ալիևի հարևան Փաշինյանը՝ այդ ռազմավարական երթուղին հանձնել ամերիկացիների վերահսկողությանը: ՀՀ վարչապետը չի թաքցնում այս պլանները»,- ասել է նա։