• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Մենք արտապատվիրակման առաջարկ արել ենք 2022–ին, որը չի ընդունվել. հիմա նման առաջարկ չի քննարկվել. Փաշինյան



Երբ մենք 2022–ին խոսում էինք սահմանային եւ մաքսային վերահսկողությունների մասին, կար այդպիսի ընկալում, որ Ադրբեջանի քաղաքացիները նման դեպքում կխուսափեն այդ ճանապարհներից օգտվելուց, որովհետեւ հայ մաքսավորների եւ այլ պաշտոնյաների հետ շփումները կարող են խնդիրներ առաջացնել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ դեռեւս 2022–ին Հայաստանն առաջարկել էր ճանապարհների կառավարումն արտապատվիրակել որեւէ այլ կազմակերպության, սակայն Բաքուն մերժել էր։

«Այն ժամանակ մենք հրապարակային այդ առաջարկն արել ենք, որ պատրաստ ենք այդտեղ կիրառել ֆրոնտ–օֆիս և բեք–օֆիս տարբերակը, որը աշխարհում  կիրառվող տարբերակ է։ Կան երկրներ, որոնք իրենց սահմանային եւ մաքսային ծառայությունները արտապատվիրակում են այդ ոլորտում գործունեություն ծավալող պրոֆեսիոնալ կամ միջազգային պրոֆեսիոնալ կազմակերպությունների։ Այն ժամանակ մենք այդ առաջարկներն արել ենք, որը չի ընդունվել։ Իսկ վերջին շրջանում նման առաջարկ ընդհանրապես չի քննարկվել։ Քանի որ դա մեր առաջարկն է, մենք հիմա էլ ենք պատրաստ դա քննարկել։

Բայց հիմա տեխնոլոգիաները շատ զարգացել են, օրինակ կենսաչափական անձնագրերի զարգացման հետ փորձագետների կանխատեսումն այն է, որ 5-10 տարի հետո սահմանային և օդանավակայանների անցակետերում այդ համակարգն է գործելու. մարդը անձնագիրը մոտեցնելու է և անցնի։ Դա չի նշանակում, որ այդտեղ մարդ չի լինելու, բայց գործնականում, այն, որ վերցնում են, թերթում են նայում, այդ ամենն արվելու է տեխնոլոգիաներով, որը շատ ավելի արդյունավետ է։ Եթե մարդուն կարելի է ինչ–որ ձեւով համոզել շրջանցել, ապա տեխնոլոգիաները բացառում են կոռուպցիոն ու անվտանգային բազմաթիվ ռիսկեր»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով, եթե կենտրոնացած լինեին, թե որ տարբերակն է ընդունելի, հիմա այդ մասին կասեր. «Հիմա ես ներկայացնում եմ քննարկումների մեծ բովանդակությունը, կամ մենյուն, ինչից բաղկացած են մեր քննարկումները։ Մենք հնարավոր է գանք այս լուծումներից որեւէ մեկին, հնարավոր է այլ լուծման առաջարկ լինի։ Բայց այս պահին նոր լուծման առաջարկ չկա։

Ինչ էլ լսեք, միշտ իմացեք, որ դրանք քննարկվում են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու իրավազորության համատեքստում։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին


    Գազայի հատվածում շուրջ 30 պաղեստինցի է զոհվել, իսրայելցի զինվորներ են վիրшվորվել


    Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանին


    ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ Արցախի Հանրապետության ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ․ հայտարարություն


    Փրկարարները Երևանում կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս սենյակներ


    ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ Զախարովա


    Նյու Յորքում Կիպրոսի հարցով բանակցություններ են մեկնարկել


    Մեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ


    Երևանում «Nissan»-ը մասամբ թեքվել էր․ փրկարարները ներսում հայտնաբերել են վարորդին՝ քնած


    Լիանա Հարությունյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ և չբացակայելու արգելքով

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]