Իրականում իշխանությունը շատ լավ գիտի, որ մենք որեւէ ապօրինի գործողություն չենք պլանավորում եւ դա գրավոր, բանավոր ներկայացրել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ բացի հանրահավաքից երթի իրազեկում եւ շարոնակական նստացույցի իրազեկում է եղել, սակայն միայն հանրահավաքն է արտոնվել:
«Երթի եւ նստացույցի վերաբերյալ իմ գնահատմամբ չհիմնավորված հիմքեր են ներկայացրել իրենց մերժման համար: Իրենց խոսքով անհնազանդության գործողությունները խախատում են հասարակական կարգը, այնինչ դրանք մեր սահմանադրական իրավունքն են եւ մենք իրավունք ունենք համապատասխան գործություններ իրականացնել»,- նշեց Բեգլարյանը՝ հույս հայտնելով, որ բանակցությունների ընթացքում կարող են երթի եւ նստացույցի թույլտվություն ստանալ:
Անդրադառնալով Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի ձերբակալությանը, Բեգլարյանը ասաց, որ ինքը առ այսօր ես որեւէ հիմք չի տեսնում հրապարակված, թե ինչ հիմքով են Դավիթ Գալստյանին կալանավորել. «Ընդհանրապես այդ չակերտավոր ահաբեկչության պլանը որեւէ վստահություն չի ներշնչում, հրապարակված ապացույցները շատ կցկտուր են, կոնտեքստից կտրված են»: