Foto

Մալայզիայում տեղի է ունենում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Հանդիպումն իրականացվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում։

Նշենք, որ Լավրովի և Ռուբիոյի միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 19-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։ 

tert.am