Foto

Ղրիմում ահաբեկչություն է կանխվել

Ղրիմում կանխվել է ահաբեկչական հարձակում. Ուկրաինայի հատուկ ծառայությունները պլանավորել էին անօդաչու թռչող սարք օգտագործել Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի կողմից պլանավորված ահաբեկչական հարձակմանը մասնակցել է Ալթայի բնակիչ։


«Նա ձերբակալվել է, նրանից առգրավվել է երկու ռումբ», - ասել է ԱԴԾ ներկայացուցիչը։

lurer.com