Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքիկառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել«Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանմուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել էդատավոր Սարգիս Երիցյանին:
Նշենք, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ. մարտին: Ընկերության 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Ազգային ժողովինախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը:
Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է լուծել Պետգույքի կառավարման կոմիտեիև գնորդի միջև 2006թ. փետրվարի 14-ին կնքված պետական գույքի օտարման, նույն տարվահունիսի 22-ին նոտարական վավերացմամբ կնքված ներդրման պայմանագիրը, դեկտեմբերի 8-ինկնքված գրավի պայմանագրերը: Կոմիտեն պահանջում է լուծել նաև կողմերի միջև 2011թ. օգոստոսի 13-ին կնքված պայմանագիրը և որպես այդ պայմանագրերի լուծման հետևանք՝անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070քմ մակերեսովանշարժ գույքի, 180.9քմ մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0.57598 համակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ուգրանցամատյանի գրառումները։
Պահանջ է դրվել նաև նշված անշարժ գույքերը բռնագանձում տարածելու միջոցով առգրավելհօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ դրանցնկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հիշեցնենք՝ 2011թ. սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները՝նախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հինշենքը քանդել և կառուցել նորը: 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղումկառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով:
«Երևանյան կրկես» ընկերության տնօրենը 2012թ. նամակով դիմել է Կառավարություն՝ խնդրելովերկարաձգել նախագծի ավարտը մինչև 2015թ., ինչին Կառավարությունը համաձայնել է, սակայնմինչ օրս կրկեսը շահագործման չի հանձնվել: Արտաքուստ նոր շենքը կանգուն է, սակայնշինաշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն:
Նշենք, որ Կարապետյաններն ու նրանց պատկանող ընկերությունները իրավապահների ուպետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ 2025թ. հունիսի 17-ինգործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը news.am կայքինտված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։