Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով շփումները։ Այսպես է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելURA.RU-ի հարցին այն մասին, թե ինչպես է Կրեմլը արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և մենք բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը։ Հենց նման համաձայնագրի ստորագրումն է դառնալու շատ կարևոր գործոն, որը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կհաղորդի տարածաշրջանին։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում տեղի են ունենում բանակցություններ Փաշինյանի և Ալիևի միջև: Մինչև առանձնազրույցը, կողմերը հանդիպում են ունեցել ընդլայնված կազմով: