Foto

Մեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև առանձնազրույցը: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը:

  Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի  երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել էր վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։  Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։