Foto

Միակ բանը, որ փրկության կարիք ունի՝ Երևանի պետական համալսարանն է

Դեն Բրաունը նոր արկածային թրիլեր է գրելու:
Պարզվում է, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը հայտնաբերել է, որ քրիստոնեության տարածման ժամանակ Յոքաստոս անունով մի հայ քուրմ նախամաշտոցյան գրերի ՄԻ ՕՐԻՆԱԿԸ Հայաստանից հեռացրել է:
Ըստ ժանրի կանոնների, այդ քուրմը կրակների մեջ այրվող տաճարի անկման վերջին վայրկյաններին մտնում է տաճարի ստորգետնյա պահոցը, որտեղ 7 կողպեքի տակ պահվում են նախամաշտոցյան գրերի էտալոնները, դա փաթաթում է Նոյ նահապետի Հաբեթոսեն որդու թիկնոցի մեջ ու գառնարածի հագուստով փախնում է Հայաստանից ու քրիստոնեաների հալածանքներից՝ դեպի «դեմոկրատական Արևմուտք»:
Ես պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանին չեմ ճանաչում, թե չէ կհարցների՝ ինչո՞վ է տարել այդ նածամաշտոցյան գրերի էտալոնները՝ ֆլեշկայո՞վ, թե՞ հասցրել է վերջին վայրկյանին դրանք մեյլով ուղարկել Ֆրանսիյում ապրող իր բարեկամին ու տաճարի սերվերի վրայից ջնջել է բնօրինակները, որ Մաշտոցը չգողանա դրանք:
Այո, նախամաշտոցյան գրեր եղել են և դա ոչ մի խելամիտ հետազոտող չի հերքում: Չեմ բացառում, որ Յոքաստոս քուրմն իրոք այդ հնագույն գրերով որոշ մատյաններ փրկել է ոչնչացումից: Բայց ինչո՞ւ դրամատիզացնել մի բան, որը ոչ մի կերպ չի տեղավորվում առողջ դատողության տիրույթում: Ի՞նչ է, այդ գրերով ոչ մի մատյան, ոչ մի մագաղաթ, ոչ մի քրակերտ արձանագրություն չի՞ եղել: Կարելի էր չէ, փրկել դրանցից մեկը կամ մի քանիսը: Չէ, անպայման պետք է փրկվեր գրերի հենց ՄԻ ՕՐԻՆԱԿԸ:

Ոչ երանի քո ուսանողներին:
Միակ բանը, որ փրկության կարիք ունի՝ Երևանի պետական համալսարանն է:
Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան