Foto

Գազ չի լինելու հուլիսի 7-ին․ հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ․Ուլնեցու, Բաբայան, Դ․Անհաղթի, Վարշավյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Կալինինի, Նալբանդյան, Լանջային, Ֆիդայինների, Տերյան, Սպանդարյան, Գ.Նժդեհի, Ստեփան Զորյանի, Տիգրան Մեծի, Բաթումի, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, «Սիթի», «Ուստր Ալեն», «Գ և Մ» ՍՊԸ-ների և սեփականատեր Արամայիս Ապրեսյանի,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Խանջյան, Պռոշյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացանի, Բաղրամյան, Չարենցի, Թումանյան, Գետափնյա, Հարությունյան, Գրիգորյան, Սունդուկյան, Հ.Մեղապարտ, Ռուսթավելու, Գ.Նժդեհի, Ավետիսյան, Նոյեմբերյան, Երկրաբանների, Միլիոնի, Միքայելյան, Խորենացու, Զ.Անդրանիկի, Չայկովսկու, Մայակովսկու, Սուրբ Նշանի, Թելմանի Աբովյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների, «ՏԻԳ-ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։