Foto

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը Անընդունելի է նախագահ Մակրոնի դիրքորոշումը


Նախագահ Մակրոնի՝ Փաշինյանի հետ հեռախոսային հաղորդակցության բովանդակությունն անհասկնալի ևանընդունելի է ու, ըստ ամենայնի, դատապարտելի:

Երկու ուղղություններով տրված պատգամը չի կարողտեղավորվել ֆրանսիական քաղաքական դասական տրամաբանության մեջ:

ա – ինչպե՞ս կարելի է ամբողջական զորակցություն հայտնել այն անձին, որը Արցախը կամավոր հանձնել է թշնամունորը 800 հեկտար հող է զիջել նույն թշնամուն, որը 5000 երիտասարդի գիտակցաբար ուղարկել է դեպի մահ, ի վերջո, կապիտուլացիայի ռահվիրա է: Պարոն նախագահ, Դուք, ուրեմն, նույն տրամաբանությամբ կզորակցեի՞ք մարշալ Պետենին։ Վստահաբար՝ ոչ:

Ավելին: Ինչպե՞ս եք զորակցում Հայ եկեղեցու դեմ պայքար հայտարարած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամենագռեհիկ արտահայտություններով հանդես եկող անձին: Միևնույն զորակցությունը կցուցաբերեի՞ք, օրինակ, Հռոմի Պապի նկատմամբ որևէ նման արտահայտությանը կամ Կաթոլիկ եկեղեցունկատմամբ որևէ նման արշավին: Վստահաբար՝ ոչ:

Իսկ ինչ վերաբերում է ժողովրդավարության, այսպես կոչված, ոտնահարմանը, որի պատասխանատվությունըկամա-ակամա վերագրում եք ընդդիմությանը, ապա Ձեր հասցեագրումը պետք է կատարեք լրիվ հակառակ ուղղությամբ, պարոն նախագահ, այն ուղղելով նույն Ձեր հովանավորյալին, որովհետև նա՛ է Հայաստանումժողովրդավարության ոտնահարման հիմնական պատասխանատուն, երբ ապօրինաբար ներխուժում է Վեհարանի տարածք, սուտ ու շինծու պատրվակներովհալածումձերբակալումկալանավորումհոգևորականների, քաղաքական պատասխանատուներիակտիվիստներիպարզապես որովհետև ընդդիմախոս են իրեն եւ ընդդիմադիր՝ իր իշխանությանը: Դուք նույն կեցվածքը կցուցաբերե՞ք ձեր ընդդիմադիրների նկատմամբ, պարոն նախագահ: Վստահաբար՝ ոչ:

բ -Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մասին եք խոսում, ջատագովում եք սահմանի բացում,պարոն նախագահ: Բայց ո՞ր և ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ միակողմանի և անընդհատ զիջում է միայն կատարվում, երբ պաշտոնական բաքուն Հայաստանը շարունակում է դիտարկել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան», իսկ անկարան մատ է թափահարում օրըցերեկով՝ հայտարարելով, որ 1915-ի Ցեղասպանությունը դեռ դաս չի եղել հայերին …

***
Պարոն նախագահ, եթ
ե Ձեր այս կեցվածքը բխում էհակառուսական Ձեր և ընդհանրապես եվրոպական դիրքորոշումից՝ Հայաստանի իշխանական շրջանակի նման ընդդիմությունը նկատելով ռուսամետ, սխալվում եք, որովհետև ներհայաստանյան ու ներհայկական ներկա տագնապն ու պայքարը երկու հոսանքների միջևունի մեկ ու միակ վերնագիր՝ ԱԶԳԱՅԻՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՊԱԶԳԱՅԻՆԻՆ։ Հետեւաբար, պարոն նախագահ, ակնկալում ենք, որ իբրև երկրի առաջին դեմք, հետևեք Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը բնորոշ դասական ոճին, որը դավանում է հավասարակշռված լինել իր երկարամյա կենսափորձով:

 

 

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե
Փարիզ, 30 
հունիս 2025