Foto

Անկարան արդեն ՀՀ-ն դիտում է որպես իր «հերթական Սիրիան». Ալեն Ղևոնդյան

Քաղաքական և մեդիա իմաստով նախորդ ձերբակալությունների կարևոր, եթե ոչ հիմնական նպատակը Սամվել Կարապետյանի թեմայի մոռացության տալն է, իբր երկրորդային սարքելը, հասարակության մեջ դրա նկատմամբ ուշադրության շեղումը, այլ՝ առավել զգայական հարցերով, մինչդեռ իրականում գործողները առաջնահերթ հենց այդ թեմայից են մեղմ ասած լարվում: Գիտեն որ ներուժ ու հնարավորությունը շատ իրական է:

Ի դեպ, եթե պրոֆեսիոնալ պրոցես գնաց, ապա X փուլում Անկարայից աջակցություն են խնդրել-ստանալու: 


Հավատացեք, սա ամենևին անհավանական չէ. 

Անկարան արդեն ՀՀ-ն դիտում է որպես իր «հերթական Սիրիան»:

Հետո չսկսեք, թե բա շատ անսպասելի, անակնկալ բաներ են տեղի ունենում, ո՞վ կսպասեր նման զարգացումներ: