Հունիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Դ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշներին։
Վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։