Foto

ԱԺ-ում կընդունեն օրինագիծ, որով բոլորիդ ցանկանում են «տուգանել»

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղը ՔՊ ու կցորդ «Հանրապետություն» կոալիցիոն փոքրամասնության «իշխանությունն» իրենց ամբողջ աստղաբույլով դեմ կգնա բոլորիդ։

Ազգային ժողովում կընդունեն օրինագիծ, որով ձեզ բոլորիդ ցանկանում են «տուգանել», քանի որ դուք մերժում եք ու #բոյկոտում եք չբարեփոխված տրանսպորտի թանկ սակագնի դեմ։

Ձեր բոլորի վճարած հարկերից ու տուրքերից գոյացած գումարներով պատրաստվում են աշխատանքի ընդունել հսկիչներ, որոնք էլ ձեզ պարտավոր են տուգանել։

Էս ամենի մեղավորներն ենք մենք բոլորս, լռելու ու համակերպվելու արդյունքն է։

Մուռ հանելու գործելաոճը շարունակվելու է, հակազդեցությունը տոտալ #բոյկոտելն է լինելու։

Միասնական ու համախմբված լինելու պարագայում միանշանակ չեն հաջողելու։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից