Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղյակ չէ, որ իր դեմ քրգործ է հարուցվել։ Նա այդ մասին ասել է «Սպուտնիկ Արմենիա»-ին։
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է հարուցել Միքայել Սրբազան դեմ՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված» հրապարակային կոչերի հոդվածով։
«Ես տեղյակ չեմ, բայց որևէ բանից չեմ վախենում»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը։
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ծիծաղով պատասխանել է. «Ի՞նչ պետք է անեմ, թաքնվե՞մ, գնամ, իր նման (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) ընդհատա՞կ մտնեմ»։
Նա շեշտել է, որ ամբողջ կյանքն ապրել է բաց, անկաշկանդ․
«Ես արդեն ասել եմ, որ մեր վախը վաղուց չափված է»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում