Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրեական պետությանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Նեթանյահուի դեմ դատական գործընթացները դադարեցնելու կոչ անելու համար։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ինձ և Իսրայելին ու հրեա ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։
Մենք կշարունակենք համատեղ աշխատել՝ մեր ընդհանուր թշնամիներին հաղթելու, մեր առևանգված մարդկանց ազատելու համար»,-գրել է Նեթանյահուն իր X սոցիալական ցանցի էջում։
Աղբյուրը՝ Tert.am