Foto

Արտահերթ ընտրություններում հոսանքազրկումները ընդունելի էին, իսկ հիպերմոլի բացմանը՝ ոչ

«Երեկ տեղի ունեցած «Հոմպլեքս» հիպերմոլի բացման ժամանակ տեղի ունեցավ անսպասելի միջադեպ․ միջոցառման ընթացքում հոսանքազրկվեց ողջ տարածքը»։ Այս մասին տեղեկացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ընթացքում։

Վարչապետը շեշտեց, որ հիպերմոլի կառուցման մեջ ներդրվել է շուրջ 70 միլիոն դոլար, և նման պայմաններում նման խոշոր ներդրողները չեն կարողացել պատշաճ կերպով իրականացնել բացման արարողությունը։ Նա ընդգծեց, որ նման իրավիճակները լուրջ մտածելու առիթ են տալիս՝ կապված ենթակառուցվածքների հուսալիության և ներդրողների նկատմամբ պատասխանատվության հետ։

«Ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը»,- ասել է նա:

Իհարկե դժվար է պատկերացնել 70 մլն ներդրումային ծրագիր, որը գեներատորներ չի ներառում։ Իսկ ի՞նչ պետք է անի այդ ընկերությունը, օրինակ, էլեկտրաէներգիայի պլանային անջատումների ժամանակ։

Ի վերջո, խնդիրն այլ տեղ է թաքնված՝ գուցե հոսանքազրկումն անհրաժեշտ էր նորից ՀԷՑ-ի պետականացման մասին խոսելո՞ւ համար։ Նման «պատահական» հոսանքազրկումներն, օրինակ, 2021թ-ի հունսի 21-ին՝ ընտրտեղամասերում չէր անհանգստացնում վարչապետին՝ հատկապես երբ դրանից հետո ձայների հաշվարkով իր ղեկավարած ուժն առաջատար էր։

ՀԷՑ-ը պետականացնելու այս հռետորաբանությունը՝ գրեթե սպառնալիքի աստիճանի, բավական կտրուկ հակադրվում է նրա նախկին դիրքորոշումներին։ Ընտրությունների ժամանակ՝ երբեմն քվերակության, երբեմն՝ հաշվարկի ընթացքում հոսանաքազրկումները փորձված և կիրառվող գործիքներ են և անհանգստանալու կարիք կարծես չկար, վարչապետը նման կոշտ գնահատական չէր տալիս։ Տևական ժամանակ անգամ կառավարության կողմից անպատասխան էին մնում ընդդիմության պահանջները՝ ՀԷՑ-ի կամ ընտրական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ իշխանությունը ՀԷՑ-ի հարցը շահարկում է ընտրովի սկզբունքով, և այդ ընտրովի մոտեցումը սկսում է բացահայտվել հենց այն պահից, երբ տնտեսության խոշոր խաղացողները հայտնվում են իր վերահսկողության սահմաններից դուրս։

Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 17-ին, ՀՀ իրավապահ մարմինները ձերբակալեցին գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին։

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունը սկսում է ավելի հստակ գծագրվել։ Նրա գործողությունների հիմքում կարելի է տեսնել մի շարք հետևողական քաղաքական նպատակներ՝ խոշոր կապիտալի կենտրոնացում պետական վերահսկողության ներքո։ Հենց ինքն ԱԺ-ում զուգահեռներ անցկացրեց Զանգեզուրի պզնձամոլիպդենային կոմբինատի և ՀԷՑ-ի ազգայնացման մեջ։ Փաշինյանը կարծես հստակ ուղերձ է հղում՝ Հայաստանում խոշոր ներդրումներ կարող են իրականացնել միայն այն գործարարները, ովքեր բացահայտ համաձայն են խաղալ իշխանության սահմանած կանոններով։
Սամվել Կարապետյանի ձերբակալությունը նաև կարող է դիտարկվել որպես խիստ զգուշացում այն գործարարներին, որոնք, ունենալով կապեր Ռուսաստանի հետ, փորձում են ամրապնդվել Հայաստանում։

Վարչապետ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի ապագա տնտեսական պատկերը ձևավորվելու է ոչ թե ազատ շուկայի, այլ քաղաքական հավատարմության սահմաններում։

Այսպես նաև մեկ կրակոցով մի քանի թիրախների է հարվածում։ Նախ հանրության մոտ թողնում է պետականամետ գործչի, թալանածը ետ բերողի տպավորություն, իսկ իրականում, ՀԷՑ-ը վերցնելով, տեղի է ունեալու սակագնի բարձրացում և ավելի վատ սպասարկում։ Այս մասին ոլորտի փորձագետներն ուղղակի գոռում են։ 

Մյուս խոշոր ներդրողներին, բիզնեսներին ասում է, որ տնտեսապես պետությունից անկախ գործել չեն կարող է և հստակ բերում է ԶՊՄԿ-ի օրինակը։ Իսկ արդյունքում ՀՀ եկող ներդրումները միայն և միայն նվազում են։ Նաև Ռուսաստանին է ևս մեկ անգամ հարվածում՝ իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին կալանավորելով։

Մի կողմից էլ այս բոլոր քայլերի համակցությունը բերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերի ամրապնդման, ինչ էլ երաշխավորելու է սեփական իշխանոթյան պահպանումը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան