Մոսկվայի «Ապագայի մասնագիտություններ» կենտրոնը հրապարակել է մայրաքաղաքի բարձր վարձատրվող աշխատատեղերի վարկանիշը։ Ինչպես հայտնել է քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան, ոլորտներից առավել մրցունակ են IT-ն, արդյունաբերությունը, տրանսպորտն ու ֆինանսները։ Որոշ մասնագիտությունների դեպքում աշխատավարձը հասնում է մինչև 500 հազար ռուբլու։
Վարկանիշի առաջին հորիզոնականում է հայտնվել արգոնային եռակցման մասնագետը՝ մինչև 500 հազար ռուբլի աշխատավարձով։ IT ոլորտում թիմի ղեկավար-վերլուծաբանները կարող են ստանալ մինչև 450 հազար ռուբլի, իսկ բիզնես վերլուծաբանները՝ մինչև 400 հազար ռուբլի, գրում է Лента.ру-ն։
Բարձր վարձատրվող մասնագիտությունների թվում են նաև տրանսպորտային ոլորտի, արտադրական սարքավորումների օպերատորների, ծառայությունների ոլորտի և այլ տեխնիկական մասնագետների պաշտոնները, որոնց աշխատավարձը կարող է հասնել մինչև 200-250 հազար ռուբլու։