Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-նշված է վարչապետի որոշման մեջ։