Foto

Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զшվթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն. հայտարարություն

Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի մամուլի ծառայությունը

«Սամվել Կարապետյանը միշտ խոսել և շարունակում է խոսել հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների շահերի պաշտպանության օգտին։ Նրա խոսքերն ու գործողությունները բացառապես ուղղված են քաղաքացիների իրավունքների և կրոնի ազատության խաղաղ պաշտպանությանը»,-ասված է հայտարարության մեջ։