Foto

ԱՄՆ-ի ուղիղ ներքաշումն Իրանի դեմ պատերազմի մեջ նշանակելու է Մերձավոր Արևելքը դժոխքի վերածել. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է, որովհետև արդեն իսկ պարզ է, որ չնայած իսրայելական ինտենսիվ հարձակումներին, նախ՝ Իրանին կենսական նշանակության հարված հասցնելն անհնարին է, իսկ երկրորդ՝ Թեհրանը կարողանում է համարժեք և ցավոտ հակահարվածներով պատասխանել։ 

ԱՄՆ-ի ուղիղ ներքաշումն Իրանի դեմ պատերազմի մեջ նշանակելու է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, պատկերավոր ասած, ուղղակի դժոխքի վերածել՝ դժոխք, որի կրակները, ցավալիորեն, չեն կարող չհասնել նաև Հայաստան»։