Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես հայ ինքնության, պատմության և մշակույթի
կարևորագույն ինստիտուտ, դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլև ազգային
գոյության հիմնասյուն։ Վերջին տարիներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական
եկեղեցու միջև արդեն իսկ նկատվում էր զգալի լարվածություն։ Այս լարվածությունը հատկապես
դրսևորվում է Փաշինյանի հրապարակային քննադատություններով ու իր թիմակիցների հայտարարություններով,
որոնք ուղղված են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և եկեղեցու ինստիտուցիոնալ
հիմքերին։
Վարչապետ Փաշինյանը հաճախ ձգտում է դիրքավորվել որպես ժողովրդի
միակ լեգիտիմ ներկայացուցիչ՝ դիտարկելով եկեղեցուն որպես մրցակցային ազդեցության կենտրոն։
ՀՀ վարչապետի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու և կաթողիկոսի թիրախավորումը
ունի մի շարք շերտեր՝ քաղաքական, գաղափարական և քարոզչական։ Այս հակադրությունն ավելի
խորքային է, քան պարզապես իշխանություն ընդդեմ եկեղեցու պայքարը։ Այն վերաբերում է
հայ ինքնության կերտման երկու տարբեր մոդելների բախմանը՝ աշխարհիկ, ժողովրդավարական
պետության մոդել ընդդեմ պատմական և հոգևոր ժառանգության վրա հիմնված ազգ-պետության։
Այս պայքարում վտանգված է ոչ միայն եկեղեցու դերը, այլ նաև ազգային ինքնության ավանդական
առանցքները։ Ասել է թե Իրական և Պատմական Հայաստանների ջրբաժանը։
Հաշվի առնելով քաղաքական ճնշումները, Սամվել Կարապետյանի դեպքը,
ԱԱԾ տնօրենի հրաժարականը և Փաշինյանի հրապարակային կոշտ տոնայնությունը, Հայ Առաքելական
եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է մի շարք հաստատուն, խորամիտ և պետականամետ
քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնությունը, հոգևոր ազդեցությունն
ու հանրային վստահությունը։
Հոգևոր լեգիտիմության ամրապնդում՝ առանց քաղաքական զենք դառնալու։ Եկեղեցին պետք
հնարավորինս ուժեղացնի իր ներհոգևոր ու բարոյական ուղերձները՝ ընդգծելով իր
դերը որպես պատմական, մշակութային և ազգային միասնականության կենտրոն։ Կարող է հավատավորնեին
համազգային աղոթքների հրավիրել, խոսել նրանց հետ։ Պատասխանել հավատացյալ ժողովրդին
հուզող հարցերին և միասնականություն ստեղծել։ Ինչպես նաև Հանրային հաղորդակցման ակտիվացումը
լավագույն լուծումը կլինի։ Այս պահին Կաթողիկոսը և Մայր Աթոռը շատ քիչ են պատասխանում
հրապարակային քննադատություններին։ Այս իրավիճակում,
որպեսզի առանձին հոգևորականներ թիրախ չդառնան, ինպես Արշակ արքեպիկոպոսը, կարելի է
ունենալ առանձին մեդիա պլատֆորմ, որը պատասխանում է հարձակումներին՝ արժանապատիվ, բայց
կոնկրետ փաստարկներով։ Կաթողիկոսը կարող է նախաձեռնել հանրային շրջայցեր ու հանդիպումներ
համայնքներում, որը կվերահաստատի իր կապը ժողովրդի հետ։ Բաց նախաձեռնություն՝ պետականության
շուրջ համախմբման Եկեղեցին կարող է առաջարկել
անկուսակցական ազգային-բարոյական խորհուրդ՝ ներառելով կրթական, մշակութային, գիտական
գործիչների։ Այս խորհուրդը կարող է լինել պլատֆորմ՝ որտեղ քննարկվում են պետություն-եկեղեցի
հարաբերությունները առանց հակամարտության։ Սա նաև հակադրություն կլինի Փաշինյանի ստեղծած խմբին և ցույց կտա այդ խմբերի
իրական արժեհամակարգային տարբերությունները։
Կարելի է ստեղծել նաև հատուկ սոցիալական արշավ,
որը բացատրում է ինչ արժեք է եկեղեցին ներկայացնում հայ ինքնության համար։
Միանշանակ պետք է օգտագործել եկեղեցու հատկապես Հայրապետի միջազգային
կապերն ու լիակատար աջակցությունը։ Պետք է օգտագործել այս կապերը՝ մամուլում հանդես
գալու, Հայկական սփյուռքի հոգևոր կենտրոնների համատեղ կոչերով, թեև դրանք կան, բայց
բավականաչափ տարածում չեն գտնում։ Օրինակ՝
Վատիկանի, Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ կապերի ակտիվացմամբ։ Սա ցույց կտա, որ
Եկեղեցու դեմ հարձակումը լոկ ներքին խնդիր չէ, այլ հարված՝ աշխարհասփյուռ հայությանը։
Իրավաբանական պաշտպանություն։ Եթե Եկեղեցու որևէ
գույքի, կառույցի կամ հոգևորականի վրա տեղի են ունենում ճնշումներ, Մայր Աթոռը պետք
է դատարաններ հայցեր ներկայացնի։