Այսօր՝ հունիսի 17-ին, SHAMSHYAN.com են զանգահարել հայ վարորդներ, ովքեր արդեն 10 օր է՝ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ագարակի անցակետի մոտ, սակայն չեն կարողանում մուտք գործել Հայաստան։
Նրանք ասել են․ «Իրան-Ագարակ տամոժնիայում հայ վարորդներն անտեսված են էն աստիճան, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց պարսիկներն առանց որևէ խնդրի և՛ դուրս են գալիս, և՛ մտնում են, իսկ մենք արդեն 10 օր կանգնած ենք ու հույս չունենք, որ մոտակա օրերին կարանք դուրս գանք ստեղի տամոժնիայով։ Մեր մաքսատանը դիմել ենք զանգով, բայց նորից անտեսվել ա մեր բողոքը։ 1000-ից ավելի բեռնատար մնացել է Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն»։