Foto

Ո՞ր թթի միջոցով կարող եք ազատվել շաքարախտից, սրտի հիվանդություններից ու անգամ քաղցկեղից․ գիտեի՞ք

Թութն ունի մեծ քանակությամբ վիտամիններ (A, B1-B6, B9, E, C, K) , միկրոտարրեր (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն) և մակրոտարրեր (կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր)։ Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ կալիում, որի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել հիպոկալեմիայի, ուստի բժիշկները, կալիումի նյութափոխանակության խանգարումների դեպքում, թթի մզվածքներ են նշանակում։

Թթենին, որն ունի հակաօքսիդանտային կազմ, պայքարում է ազատ ռադիկալների դեմ և պաշտպանում է քաղցկեղից: Վիտամիններով հարուստ թթենին ապահովում է օրգանիզմի բնականոն գործունեությունը: Կալիումի պարունակության շնորհիվ այն կարգավորում է արյան ճնշումը և արդյունավետորեն պաշտպանում է սրտի առողջությունը:

Թթի օգտագործումը խորհուրդ է տրվում նաև սրտի (սրտամկանի դիստրոֆիա, տարբեր ծանրության արատներ) և երիկամների հետ կապված քրոնիկական այտուցներ ունեցող հիվանդներին։ Այն ունի միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն: Թթի կանոնավոր ընդունումը նվազեցնում է շնչահեղձությունը, սրտի ցավը և նորմալացնում դրա ռիթմը։ Անեմիայի և նյութափոխանակության խանգարումների դեպքում այն նույնպես բուժիչ նշանակություն ունի։

Թութը՝ թուրմի տեսքով, օգտագործվում է նաև ստոմատիտի, պարոդոնտի, խոցերի և կոկորդի հիվանդությունների ժամանակ բերանի խոռոչը ողողելու համար։ Ողողումը պետք է կատարվի օրական առնվազն 4 անգամ։ Նյարդային խանգարումների դեպքում, որոնք առաջանում են գերաշխատանքից և ուղեկցվում են անքնությամբ, խորհուրդ է տրվում պատրաստել թթի թուրմ։ Զանգվածը պետք է ձեռք բերի մածուցիկ կառուցվածք։

Սպիտակ թութը պարունակում է օրգանական թթուներ, հարուստ է վիտամին C-ով, կարոտինով, պեկտինով, մանրաթելերով։ Այս ակտիվ բաղադրիչներն օգնում են հազի բուժման, ջերմության իջեցման, փորլուծության, գլխացավի ու տարբեր բորբոքային պրոցեսների դեպքում։
Թութը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է խոլեստերինն ու անգամ օգնում է սրտի հիվանդությունների դեպքում։ Այն կիրառվում է ավանդական բժշկության մեջ երկորդ տիպի շաքարախտի դեպքում, քանի որ պարունակում է նյութեր, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը։