Foto

Մոտ 7 ամիս Իրանից ՀՀ են ներկրել ծխախոտի մեծաքանակ արտադրանք՝ օգտագործելով ՊՆ մեքենաները․ Կարապետ Պողոսյան

Քաղաքագետ Կարապետ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է
 
«Օրեր առաջ խոսել էի Մեղրիում բացահայտված խոշոր մաքսանենգության մասին և առաջարկել երկրի թիվ մեկ սատանիստին պարզաբանել, թե ովքեր են կանգնած դրա հետևում, սակայն նա ինչպես միշտ բուն գործով զբաղվելու փոխարեն, գերադասում է բանբասանքներ տարածելը և շանտաժներ իրականացնելը։
 
Այսպես, ըստ տեղեկությունների մոտ 7 ամիս գործել է մաքսանենգությամբ զբաղվող շխթա, ովքեր Իրանից Հայաստան են ներկրել ծխախոտի մեծաքանակ արտադրանք, ըստ լուրերի մաքսանենգության համար օգտագործել են ՀՀ ՊՆ գույքը, մեքենաները։
 
2025 թ մայիսի 30 և 31֊ին ռուս սահմանապահների համառ պնդումներից հետո ՀՀ ԱԱԾ֊ ի հետ Սյունիքի մարզի Կարճեվանի հատվածում կանգնեցրել են ՀՀ ՊՆ պատկանող <<Կամազ>> մակնիշի բեռնատար, որտեղ հայտնաբերվել է 130000 տուփ ապօրինի ծագմամբ ծխախոտ, միայն այս դեպքով բյուջեյին պատճառվել է մոտ քառասուն մլն. դրամի վնաս։
 
Ձերբակալված են 4 բարձրաստիճան զինվորականներ։
 
Ըստ նույն աղբյուրի կամզմակերպված հանցավորությունը հովհանավորել է Պ նախարարը, հենց նաև այդ համգամանքով է պայմանավորված ՀՀ իշխանությունների լռությունը։
 
Կարծում եմ ակնհայտ է, թե ինչու ՀՀ կառավարիչները Զվարթնոցից, Մեղրիից և Մարգարայից հապշտապ հեռացրեցին ռուս սահմանապահներին։
 
Ինչևէ, շատ կուզենայի լուրը հերքվեր, և ոչ մի դեպքում հայկական բանակը ներգրավված չլիներ ապօրինի գործողությունների մեջ, և զբաղված լիներ միմիայն մեր հայրենիքի պաշտպանությամբ»։