Էդգար Ղազարյանը գրում է. «Հաղթանակը մոտեցել է Երևանին
Երևանի մերձակա ամենամեծ քաղաքներից մեկում` Աբովյանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է, Փարաքար խոշորացված համայնքում` պարտվել է, Մասիս խոշորացված համայնքում ոչ միայն ջախջախվել է, այլև Նիկոլ Փաշինյանին հաղթած համայնքի ղեկավարն առաջադրվել է ՀՀ վարչապետի թեկնածու։ Երևանը շրջապատված է հաղթանակով։ Հաղթանակը գտնվում է Երևանի մատույցներում։ Մեզ մնում է քաղաքական հաղթական մի արար թշնամական փոքրիկ խմբի դեմ և հայրենիքը կազատագրվի հրոսակներից ու ադրբեջանա-թուրքական զավթիչներից»։