Foto

Կիևն, անսպասելիորեն, անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը․ Պուտինի օգնական

ՌԴ-ն այսօր սկսել էր զոհվածների մարմիններն Ուկրաինա տեղափոխելու և վիրավորների ու ռազմագերիների փոխանակման գործողությունները, հայտարարել է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին


«Ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը»,- նշել է նա։

Ստամբուլում ռուս-ուկրաինական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ուկրաինային ավելի քան 6 հազար զոհվածի մարմին փոխանցելու, ինչպես նաև 25 տարեկանից փոքր, վիրավոր և առողջական ծանր վիճակում գտնվող ռազմագերիների փոխանակման մասին։