Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Փարիզում շարունակվող Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Իտալացի թենիսիստը 6:1, 7:5, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 62-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 50 րոպե։
Մյուս կիսաեզրափակիչում հանդես կգան իտալացի Լորենցո Մուզետտին և իսպանացի Կառլոս Ալկարասը:
Եզրափակիչի ուղեգրի համար Յանիկ Սիները կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի և աշխարհի 6-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի դիմակայության հաղթողի հետ։