Foto

Ֆրանսիան Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի ֆինանսական երաշխիքներ կտրամադրի

Ֆրանսիան Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի ֆինանսական երաշխիքներ կտրամադրի ֆրանսիական ընկերություններից պաշտպանական գնումների համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուն, փոխանցում է РИА Новости-ն։

«Ֆրանսիան կստեղծի ֆինանսական երաշխիքների փաթեթ, որի նպատակն է ներգրավել ֆրանսիական ընկերություններին պաշտպանական արդյունաբերության ոլորտում և զարգացնել երկարաժամկետ գործընկերություն երկու երկրներում արտադրական և տեխնոլոգիական նորարարական կարողությունների ամրապնդման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի վերջին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել էր, որ Փարիզը Կիևին լրացուցիչ Caesar հաուբիցներ և այլ զինատեսակներ կփոխանցի 200 միլիոն եվրոյի դիմաց։

lurer.com