Foto

Մեզ համար առավել վտանգավորը` այդ հակամարտությունը մեր սահմաններ չբերելն է, ինչի հավանականությունը հնարավոր չէ բացառել. Տիգրան Աբրահամյան

Ռուս-ադրբեջանական քաղաքական-քարոզչական փոխհրաձգությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է:


Բանը հասել է նրան, որ ՌԴ-ում նույնիսկ մտահոգություն ունեն, որ մի փուլում, ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու նախաձեռնություն հենց Ադրբեջանն է ունենալու:


Թեև Բալթյան երկրներից, Ֆինլանդիայից եկող ազդանշանները ևս ՌԴ-ից չեն անտեսում, սակայն գոնե երևացող մակարդակում կասկածներ են արտահայտվում ադրբեջանական վարքագծի վերաբերյալ:


Ինչևէ, եթե նախորդ տարվա վերջում, ադրբեջանական ինքնաթիռի խոցման համատեքստում ռուս-ադրբեջանական դիմակայությունը շատերը որպես իրավիճակից բխող հետևանք էին համարում, ապա դրանից հետո Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց և´ ՌԴ-ի հետ որոշակի դիստանցավորում անելու, և´ ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի սադրանքներ նախաձեռնելու համար:


Մեզ համար առավել վտանգավորը` այդ հակամարտությունը մեր սահմաններ չբերելն է, ինչի հավանականությունը հնարավոր չէ բացառել: