Երեկ՝ հունիս 1-ին, երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդին՝ Կարենը նշել է ծննդյան 16-ամյակը: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը:
«Շնորհավոր ծնունդդ, իմ Կարեն։ Թող Հունիսի 1-ը քո և աշխարհի բոլոր մանուկների երջանիկ ու խաղաղ ապագայի զարթոնքը դառնա»,- գրել է Լիլիթ Կարապետյանը:
Երգչուհին իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել է նաև մտերիմների շնորհավորանքներով: