Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեքենան մխրճվել է ֆուտբոլի երկրպագուների ամբոխի մեջ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Երկրպագուները տոնում էին ՊՍԺ-ի հաղթանակը։ Չորս մարդ վիրավորվել է։
Տուժածները հոսպիտալացվել են։ Ֆուտբոլասերներին վրաերթի է ենթարկել տրամվայի գծերով մեծ արագությամբ ընթացող վարորդը։
Le Parisien-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վարորդի գործողությունները միտումնավոր չեն եղել։
Աղբյուրը՝ tert.am