Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում ավարտվել է «Միսս Աշխարհ-2025» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի հաղթող է ճանաչվել Թաիլանդի ներկայացուցիչ Սուչատա Չուանգսրին։ Նա հաղթեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած 108 մասնակիցներից։
Չուանգսրին 21 տարեկան է։ Նա այժմ սովորում է քաղաքագիտության ֆակուլտետում։
Երկրորդ տեղը գրավել է Եթովպիայի ամենագեղեցիկ աղջիկը՝ Հասեթ Դրեյ Ադմասուն, երրորդ տեղը՝ Լեհաստանի մասնակից Մայա Կլայդան։
Հայաստանը «Միսս Աշխարհ-2025» գեղեցկության մրցույթում ներկայացնում էր 19-ամյա Ադրինե Աճեմյանը։