Foto

Կրակոցներ՝ Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանները։


Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Դասասենյակների պատուհանների վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կրակոցի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։