Foto

Պեսկովը մեկնաբանել է Մակրոնի «ապտակի» միջադեպը. կինը հենց այնպես չի ապտակում

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարԴմիտրի Պեսկովըմեկնաբանելով ինքնաթիռումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նրակնոջ՝ Բրիժիթի միջադեպընշել էոր կինը հենցայնպես չի ապտակում ամուսնունփոխանցել էՏԱՍՍ-ը։

«Գիտեքես այնուամենայնիվ համոզված եմոր ճիշտ չի լինիոր մենք մեկնաբանենք Մակրոններիընտանեկան գործերը»,- ասել է Պեսկովը՝պատասխանելով ВГТРК-ի լրագրող ՊավելԶարուբինի՝ միջադեպը մեկնաբանելու խնդրանքին։

«Մյուս կողմիցեթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում։ Բայց դա մեր գործըչէ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ամերիկյան Associated Press գործակալությունը տեսանյութ էր տարածել Ֆրանսիայի նախագահի՝ Վիետնամ ժամանելու մասին։ Կադրերում Մակրոնը դեռ ինքնաթիռի ներսում է, եւ այդ պահին հայտնվում է կնոջ ձեռքը, թեեւ նա ինքը չի երեւում։ Նա արագ ձեռքը բարձրացրել է ամուսնու երեսին՝ կարծես ապտակելով նրան։ BFM TV-ն ավելացրել է, որ պետության ղեկավարը զարմացած տեսք ուներ, բայց արագ շրջվել է՝ ողջունելու իրեն դիմավորողներին։ Միջադեպից հետո Մակրոնը, ինչպես միշտ, ձեռքը մեկնել է կնոջը, սակայն նա անտեսել է նրա ձեռքն ու բռնել բազրիքը։