Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» առաջնորդ Նիկա Մելիայի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ գրավը չվճարելու պատճառով։
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Ավելի վաղ դատարանը նման որոշում էր կայացրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի և Մելիայի կոալիցիայի դաշնակից Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ և նրանց ձերբակալել դատարանի դահլիճում։
Մելիան հեռացվել է դատարանի դահլիճից, քանի որ նա մեղադրյալ աթոռից ջուր է շպրտել դատավոր Իրակլի Շվանգիրաձեի ուղղությամբ։