Foto

Բերդավանցի երիտասարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

«Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին: Նաև հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,-հայտնում են ոստիկանությունից: