ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կլուծվի կամ «բռնի, կամ ոչ բռնի ճանապարհով»։
«Ես նախընտրում եմ ոչ բռնի մոտեցումը։ Ես չեմ ուզում, որ այն բռնի լինի, բայց նրանք միջուկային զենք չեն ունենա», -ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Իրանը «շատ նավթ» ունի։
«Երբ դուք ունեք անսահմանափակ նավթ և գազ, ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ քաղաքացիական միջուկային ծրագիր։ Ես դա պարզապես չեմ հասկանում։ Ըստ իս՝ միջուկային էներգիան հարմար է քաղաքացիական նպատակներով, եթե ձեր երկրում նավթ չկա», -հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իրանը ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ իր քաղաքացիական միջուկային ծրագիրը քննարկման առարկա չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ Իր հերթին, Վաշինգտոնը մինչ այժմ միայն հայտարարել է այն մասին, որ անհրաժեշտ է ապահովել, որ Թեհրանը «չձեռք բերի միջուկային զենք»։