Foto

Հայաստանի և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվեկ, հայտնում են ԱԳՆ-ից։

«Մայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»,- նշված է հաղորդագրությունում։