2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։
Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր, սակայն մեղադրանք առաջադրվեց միայն 69-ամյա Տիգրան Դերմոյանին։ Այս գործով դատարանը որոշեց Տիգրան Դերմոյանին ճանաչել մեղավոր։
Դատարանը սահմանեց 375 հազար դրամ տուգանք` վարչապետի կնոջը` Աննա Հակոբյանին «հողատու» ասելու համար։
Աղբյուրը՝ armlur.am