Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին կներկայացվի դեսպանի մակարդակով: Այս մասին հայտնում Է Gazeta-ն։
«ԿԺԴՀ-ն ներկայացված կլինի դեսպանի մակարդակով, բայց կլինի ևս մեկ հետաքրքիր հանդիպում, որի մասին դուք կիմանաք մի փոքր ուշ», - ասել Է Ուշակովը լրագրողներին:
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության օրերին ավելի քան 15 երկկողմ հանդիպում կանցկացնի օտարերկրյա առաջնորդների հետ: