Ակտիվիստ Արթուր Չախոյանին ձերբակալել են առերևույթ խուլիգանություն
կատարելու անմիջական ծագած կասկածի հիման վրա։ Այս մասին Vesti.am-ի հետ զրույցում
ասաց Չախոսյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։
ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը սահմանում է․ «Խուլիգանությունը`
հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ
արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց
անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով
միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների
բնականոն աշխատանքը խոչընդոտելով․․․»։
Ըստ տեսգրությունների՝
փաստացի միչև ակնհայտ սադրելը և իրեն
ծեծի ենթարկելը Չախոյանը նույնիսկ բարձր ձայնով չի խոսել։ Vesti.am-ը Եփրիկյանից հետաքրքրվեց,
թե ի վերջո, ըստ իրեն, իր պաշտպանյալի ո՞ր արարքում է ոստիկանությունը խուլիգանության
հատկանիշներ նկատել։ Եփրիկյանն ասաց, որ ինքն էլ է ուսումնասիրել այդ տեսագրությունները
և այդ հարցի պատասխանն իրենց էլ է հետաքրքիր, սակայն, ոստիկանությունից իրենց չեն
ասել։
«Չախոյանի կատարած գործողությունները դիտելիս՝ խոսել
խուլիգանության մասին, աբսուրդային է։ Իսկ այն, ինչ կատարվել է Արթուր Չախոսյանի նկատմամաբ,
դա դասգրքային խուլիգանություն է»։
Եփրիկյանը նշեց, որ
իրենք ևս հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, որպեսզի քրեական վարույթ
նախաձեռնվի ինչպես խուլիգանություն կատարելու, այնպես էլ Չախոյանին մարմնական վնասվածք
հասցնելու դեպքերի առթիվ։
Ի՞նչ վնասվածքեր ուներ
Չախոյանն ըստ շտապ օգնության ծառայության բժիշկների, հարցին ի պատասխան Եփրիկյանը նշեց, որ Չախոյաննը հիմա ապարատային հետազոտություններ է անցնում,
սակայն մի քանի ակնառու վնասվածքներ նկատելի են եղել՝ ձախ այտի վնասվածք, աչքի շրջանում
ակնակապիճի սալջարդ, այտուցներ, գլխի գագաթային, քունքային շրջանում վնասվածքներ, ինչպես
նաև ձեռքերի և ոտքերի շրջանում վանասվածքներ։
Vesti.am-ը փորձեց կապ
հաստատել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը տևական ժամանակ անջատած
էր։