Երեկ «Արթուն ենք»
շարժման ներկայացուցիչները ԱԺ 107 պատգամավորի նամակ փոխանցեցին՝ առաջարկելով անվսահություն
հայտնել (իմպիչմենտ) վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Շարժման մասնակիցներ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը հայտարարեցին, որ պատգամավորներին
10 օր ժամանակ են տվել և բնավ կապ չունի, թե որ խմբակցությունն են ներկայացնում նրանք։
Իմպիչմենտի գործընթացը հաջողելու համար անհրաժեշտ է առնվազն 54 պատգամվորի քվե, իսկ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 32 քվե։ Ընդ որում նրանց թիմից կան մարդիկ, որոնք խմբակցություններից դուրս են եկել և փաստացի կարող են չքվեարկել այնպես, ինչպես առաջարկում են խմբակցությունները։ Այսինքն՝ գործընթացը հաջողելու համար առնվազն 22 իշխանական պատգամավոր պետք է անվստահություն հայտնի վարչապետ Փաշինյանին։ Առայժմ չկա գեթ մեկ նախադեպ, որ իշխանական պատգամավորները միանան ընդդիմամիրների որևէ նախաձեռնության և Փաշինյանին կամ կառավարության որևէ անդամի նկատմամաբ որևէ ոչ հաճո որոշում կայացնեն։ Գործընթացը չհաջողելու դեպքում ԱԺ խմբակցությունները 6 ամիս չեն կարող նորից անվստահություն հայտնել՝ օրենսդրական արգելքի պատճառով։
Ստացվում է, որ եթե
ձախողեն, իսկ գոնե չնիչն հավանականություն չկա, որ 22 իշխանական պատգամավոր անվստահություն
կհայտնի Փաշինյանին, ապա 6 ամիս երաշխավորված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այն
դառնում է անձեռնմխելի, ուստի արտահերթ ընտրություններն իրատեսական չեն լինի։
Իմպիչմենտ առաջարկող
նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանն այլ կարծիքի է։ Ազգային ժողովի դիմաց լրագրողների
հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նախաձեռնվող իմպիչմենտի գործընթացին,
նա նշեց, որ դրա դեմ հանդես են գալիս միայն երկու անձ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ
Քոչարյանը։ Բնականաբար, այդպիսի բազմաթիվ անձինք կան։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ
իր թիմում 22 անձ չի գտնվի, նման քվեարկություն չի կարող լինել և նույնիսկ կողմ կլինի,
որ ընդդիմությունն իրեն նման հնարավորություն տա՝ ցույց տալ, որ այս անգամ էլ հաղթեց
ընդդիմադիրներին, որ բացարձակ իշխանություն ունի երկրում: Բացի այդ, գործընթացը թանկ
գնով կարող է վաճառել թշնամիներին և միջազգային հանրությանը, թե դեռ պետք է բանակցել
և պայմանավորվել միայն իր հետ։
Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքը, բնականաբար, դեռ կարծիք չեն հայտնել, բայց խելամիտ գտնվելու դեպքում, չեն գնա այդ քայլին՝ առնվազն այս փուլում։ Երբ Մալյանն ասում է, որ դեմ է Քոչարյանը, արդյո՞ք դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կողմ է և «Պատիվ ունեմ» խմբակցությունը տվել է իր համաձայնությունը: Թե՞ Մալյանը պատրաստ է սկսել ինչ-որ մարդկանց կասկածներ կամ ցանկություններ բավարարող, բայց արդյունք չունենցող գործընթաց։ Իրականում Մայլանի հայտարարությունները սադրիչ են, որովհետև խնդրիը ձևակերպվում է «կամ-կամ»-ի սկզբունքով. կա՛մ կողմ ես իմպիչմենտին, կա՛մ կողմ ես Նիկոլին:
Այո, ընդդիմության շարքերում տարաձայնություններ կան, բայց երեկ այս և նմանատիպ հարցերին, որոնք կառաջանան հետո, պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայկական համալսարանի» ունկնդիրներին պատասխանելիս։ Նախագահը հստակ նշեց, որ գործնականում չի կարող լինել մի իրավիճակ, երբ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն և պայքարեն, քանի որ տարբեր հարցերի շուրջ տարբեր կերպ են մտածում, որ կան անձնական հարցեր և այլն։
Մեր հասարակությունը պետք է հնարավորություն ստանա ընտրություն կատարել նաև ընդդիմության մեջ, բայց դա չպետք է լինի ի շահ Փաշինյանի: Իսկ այն, ինչն առաջարկում և ինչպես ձևակերպում է Մալյանը, նոր արհեստական տարանջատում է մտցնում ընդդիմության մեջ, հասարակությանը կրկին մոլորության մեջ է դնում՝ ակնհայտ կեղծ օրակարգի շրջանակներում:
Բնականաբար հարց է առաջանում. եթե վաղը պարզվի, որ նաև «Պատիվ ունեմ» դաշինքը չի գնում իմպիչմենտի, Մալյանը պատրա՞ստ է հայտարարել, որ Հայաստանում երեք հոգի են դեմ իմպիչմենտին՝ նշելով նաև Սերժ Սարգսյանի անունը:
Մեկ այլ հարց. եթե Մալյանը հասնի իմպիչմենտի գործընթացին, բայց չկարողանա դա հասցնել տրամաբանական ավարտին, կխոստովանի՞, որ հենց իր արածի արդյունքում Փաշինյանը 6 ամսվա «պողպատյա մանդատ» ստացավ՝ իրագործելու և ավարտին հասցնելու իր հակապետական և հակազգային քաղաքականությունը: