ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, թե «… Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», արդեն մանրամասն վերլուծվել ու քննարկվել է ամենատարբեր հարթակների, փորձագետների կողմից և սոցիալական ցանցերում:
Ուզում
եմ դա դիտարկել մեկ այլ՝ այն նույն տեսանկունից, որով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեկնաբանում
կամ պատճառաբանում են պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը՝ Արցախի հայաթափման և ռուս
խաղաղապահների դերակատարման վերաբերյալ, նույնիսկ՝ մեղադրում:
Տեսեք,
փաշինյանական դավաճանական խմբակը մեղադրում է ռուսական կողմին, իբր նրանք չեն կատարել
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորությունները:
Մինչև այսօր Մոսկվայից, բոլոր հնարավոր խողովակներով և հրապարակայնորեն, հայտարարում
են, որ երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ
ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածքը,
այդ հարցը փաստացի դուրս մնաց ռուս-ադրբեջանական, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների
շրջանակից: Կհիշե՞ք Բելառուսի նախագահի բացահայտումը: Ի լուր աշխարհի նա հայտարարեց,
որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ զարմացել են, թե «ո՞վ է քաշել
Փաշինյանի լեվից»՝ նման հայտարարություն անել: Չմոռանանք, որ դրանից մեկ տարի անց Հայաստանի
իշխանությունները, 9 ամիս շրջափակումից հետո, հրաժարվեցին կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի
հետ և բառացիորեն անօգնական թողեցին 120 հազար արցախցու՝ ակնհայտ ցեղասպանության վտանգի
առաջ: Արդյունքում մի քանի հազարամյա հայկական Արցախը հայաթափվեց մի քանի օրում, իսկ
ռուս խաղաղապահները ստիպված էին հեռանալ, որովհետև Նիկոլ Փաշինյանը դա ճանաչել էր Ադրբեջանի տարածք և որտեղ իրենք այլևս անելիք չունեին,
մանավանդ, որ Ադրբեջանը դա արդեն պահանջում էր, իսկ Հայաստանը չէր առարկում:
Հիմա Նիկոլ
Փաշինյնանն Արարառ Միրզոյանի նախարարության միջոցով մեղադրում է Արցախի նախգահ Սամվել
Շահրամանյանին, իբր նրա «հրամանագիրն» է խանգարում, որ Ղարաբաղի և նրա ժողովրդի իրավունքների
հարցը մնա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների
կարգավորման օրակարգում»:
Սա ոչ
այլ ինչ է, եթե ոչ լկտի մանիպուլացիա, երևույթի բովանդակային խեղաթյուրում՝ երկակի
ստանդարտների կիրառմամբ, երբ հետևանքը ներկայացվում է որպես պատճառ: Իսկ Նիկոլ Փաշինյանին
կարելի՞ էր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և դրանով չեզոքացնել ռուսական կողմի բոլոր
խաղաքարտերըև միջնորդությունները: Շահրամանյանի «հրամանագի՞րն» է խանգարել իրենց՝ պայքարել
Արցախի ու արցախցիների իրավունքների համար: