Միացյալ Նահանգները վճռականորեն կգործի, եթե երկրում կարմրուկի հետ կապված իրավիճակը վատթարանա: Այս մասին Սպիտակ տան լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կտեսնենք, թե ինչ կլինի, բայց միանշանակ, եթե այս [կարմրուկի բռնկումը] զարգանա, մենք պետք է վճռականորեն գործենք», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ հիվանդության դեպքերի թիվն այժմ «բավականին փոքր է»։
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի վերջին տվյալների՝ տարեսկզբից ավելի քան 20 նահանգներում գրանցվել է կարմրուկի 607 դեպք։ Երկրում գրանցվել է մահվան երկու դեպք։ Ամբողջ 2024 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է կարմրուկի 285 դեպք։