Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությամբ
սկսված սահմանազատման արդյունքում այսօր առկա խնդիրներն ամենևին էլ խիստ տեղային չեն:
Բացի նրանից, որ ադրբեջանցիների
վերահսկողության տակ են անցնում մոտ 30 տուն՝
տեղական բնակչությունը բազմաթիվ անվտանգային, տնտեսական և այլ խնդիրների հետ
է բախվում: Անհնար է դառնում վարելահղերի մշակումը, թշնամու սահմանապահը հայ գյուղացու
տնից, դպրոցից տեղկայվում է մի քանի մետր հեռավորության վրա և այլն։ Ճիշտ է, այս ամենի
դեմ ընդվզում են սամանամերձ գյուղերի բնակիչները, սակայն, ՀՀ ոստիկանության ջանքերով,
նրանք արդեն հեռացվում են սեփական տներից, որոնք առաջիկայում Ադրբեջան են համարվելու։









