Foto

Իրանը դադարեցրել է Իսրայելին հարվածել ակտիվների ապասառեցումից հետո․ KAN

Իրանը համաձայնել է դադարեցնել Իսրայելի նկատմամբ հարվածները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ապասառեցրել է իրանական 3 միլիարդ դոլարի ակտիվները, որոնք Աբու Դաբիից տեղափոխվել են Թեհրան՝ չնայած օդային տարածքում գործող սահմանափակումներին։ Այս մասին հայտնում է լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Քաթարի պատվիրակության միջնորդությամբ։ Միաժամանակ, ԱՄՆ-ն, ըստ տեղեկությունների, պարտավորվել է ապահովել, որ Իսրայելը զսպի իր հարձակումները Լիբանանի նկատմամբ։